Ալեսանդրո Դել Պիերո
Ալեսսանդրո Դել Պիերոն ծնվել է 1974թ-ի նոյեմբերի 9-ին Կոնիլյանոյում:
Քաշը. 73կգ Հասակը. 173 սմ
Ամպլուան. Հարձակվող
Ակումբները` Պադուա`1991-93թթ, Յուվենթուս`1993-ից մինչ օրս
Ա սերիայում անցկացրած 1-ին խաղը` 12.09.93` Ֆոջա-Յուվե 1:1
Սիրած ֆիլմը` <<Խիզախ սիրտը>>
Սիրած մուլտֆիլմը` Թոմ և Ջերրի
Սիրած բասկետբոլի ակումբները` Chicago Bulls и LA Lakers
Սիրած դերասանը` Ալ Պաչինո
Սանդրոյի մայրը`Բրունան, տնային տնտեսուհի էր, իսկ հայրը`Ջինոն` էլեկտրիկ: Նա ունի 1 եղբայր` Ստեֆանո անունով:
Նա հաճախ էր ֆուտբոլ խաղում իր բակի 2 ընկերների` Նելսոյի և Պիեռպաոլոյի հետ: Նրանք երեքն էլ ուզում էրն ֆուտբոլիստ դառնային, բայց դա հաջողվեց միայն Դել Պիերոյին:
Նա շատ էր սիրում տեսնել նոր վայրեր, սակայն չուներ հնարավորություն և դրա համար նա որոշել էր դառնալ բեռնատար ավտոմեքենայի վարորդ, որ գնա ուրիշ քաղաքներ: Որտեղից իմանար այդ փոքրիկ տղան, որ պիտի ճանապարհորդեր ամբողջ աշխարհում, որպես հռչակավոր ֆուտբոլիստ:
Ի տարբերություն այլ ֆուտբոլիստների Դել Պիերոյի ֆուտբոլային ճանապարհը բավականին հեշտ էր: Ամեն ինչ սկսվեց 7 տարեկանից, երբ նրա մայրը բերեց նրան մանկական սիրողական <<Սան-Վենդեմյանո>> ակումբը, որի մարզիչը Ումբերտո Պռեստոն էր: 13 տարեկանում Սանդրոն դառնում է <<Պադուայի>> խաղացող, որը այդ ժամանակ խաղում էր Բ Սերիայում: Առաջին տարում նա իրեն մի քիչ անվստահ էր զգում, բայց տարեցտարի նա դառնում էր ավելի ու ավեկի լավը: Վաղ հասակից էլ Դել Պիերոն ձգտել է հասնել իդեալականին: Երբ որևէ խաղ էր նայում միշտ հետևում էր բարձր մակարդակի խաղացողներին այնպիսին, ինչպիսին էր Պլատինին, իսկ հետո պարապմունքների ժամանակ փորձում էր կարատել տեսածը: Դի Լիվիոն`ով առաջիններից էր, որ ծանոթացավ Ալեքսի հետ (նրանք սկզբում ծանոթացել են Պադուայում, իսկ հետո նրանց ընկերությունը շարունակվել է նաև Յուվենթուսում), նրա մասին այսպես է ասել` <<Նա մեծ ֆուտբոլիստ կդառնա, նույնիսկ հիմա նրա հարվածները շատ բարձր մակարդակի են>>: Դե պարզ է, որ այդպիսի տաղանդավոր տղան չէր կարող վրիպել բարձրակարգ ակումբների աչքից: Անցյալում հայտնի կիսապաշտպան Ֆրանկո Կաուզիոն, 1980-ական թթ. դառնում է Յուվեի գլխավոր մարզիչը և Բ Սերիայի խաղերից մեկում տեսնելով Դել Պիերոյին առաջարկում է պայմանագիր: Միաժամանակ նրանով հետաքրքրվում էր նաև Միլանը, սակայն նա ընտրեց Ծեր Սիրյորային մի պարզ պատճառով` այնտեղ է խաղացել նրա ֆուտբոլային կուռք Միշել Պլատինին: Սակայն պայմանագրի մեջ կար մի կետ համաձայն, որի նա պետք է ևս 2 տարի խաղար Պադուայում ավելի փորձառու դառնալու համար: Նա համաձայնվում է և որոշ ժամանակ անց դառնում է երիտասարդական թիմի խաղացող: Այստեղ նա իրեն դրսևորում է իր լավագույն կողմերով: Ալեսանդրոն իր թիմակիցների հետ հաղթեց առաջնությունը, իսկ հետո նաև Վյարեջոյի միցանակը` Կառնեվալեի գավաթը: Եվ այդ պահից սկսվում է Ալեսանդրա Դել Պիերոյի աստղային ճանապարհը: Ալեսանդրոն հայտնվեց Յուվեի մարզչական ճամբարում 1993թ-ի սեպտեմբերի 12-ին, իսկ Ա սերիայում իր առաջին խաղն անցկացրել է Ֆոջայի հետ խաղում: Արդեն իսկ հաջորդ խաղում ` Ռեջինայի հետ, երբ նա դուրս է գալիս փոխարինման Ռավանելլիի փոխարեն, դառնում է գոլի հեղինակ: Իսկ Պարմայի հետ մրցավեճում դուրս է գալիս հիմնական կազմում և դառնում հեթ-տրիկի հեղինակ: Յուվեի այդ ժամանակվա մարզիչ Ջովանի Տրապատոնին շատ հավանեց նորեկին և նրան համեմատեց Պաոլո Ռոսսիի հետ: 1994/95թթ. մրցաշրջանում Յուվեում տեղի ունեցան կադրային փոփոխություններ և գլխավոր մարզիչ նշանակվեց Մարչելո Լիպպին: Լիպպի ուսումնասիրելով Ալեքսի հնարավորությունները, նրա մեջ տեսնում է խաղը կազմակերպողի` փլեյմեյքերի հատկություններ և խաղի ժամանակ նրան ոչ թե ընդգրկում է որպես հարձակվող, այլ ավելի շուտ խաղը կառուցող, սակայն դա չի խանգարում նրան խփել գոլեր: Այդ իսկ տարում նա դառնում է Ա սերիայի լավագույն երիտասարդ խաղացողը: Նա խփում էր գոլեր ռեգուլյար կերպով` սկզբում առաջնությունում, իսկ այնուհետև ՈւԵՖԱ-յի գավաթում: Առաջնության վերջին խաղում նա հագնում է 10 համարի մարզաշապիկը, որը նրանից առաջ կրում էր Ռոբերտո Բաջոն: Նա շատ երջանիկ էր, քանի որ այդ համարի մարզաշապիկը կրել է նաև իր կուռքը` Միշել Պլատինին: 10 համարի մարզաշապիկը, որը միշտ պատկանել է թիմի լիդերին, թիմի նորեկի համար այսպես ասած ավանս էր, բայց շուտով նա իրեն արդարացնում է և ցույց տալիս, որ արժանի է 10 համարի մարզաշապիկ կրելուն:
1994/95թթ. Յուվեն հաղթում է Սկուդետոն, Իտալիայի գավաթը և հասնում մինչև ՈւԵՖԱ-յի գավաթի խաղարկության եզրափակիչ: Հաջորդ մրցաշրջանում Յուվեն բարձրանում է մի աստիճան վերև և դառնում է Եվրոպայի լավագույն թիմը: Մեծ էր այստեղ Դել Պիերոյի ներդրումը: 1996/97թթ. մրցաշրջանում թիմից հեռանում են Վիալլին և Ռավանելլին: 20-ամյա երիտասարդի ուսերին ընկում է շատ ծանր բեռ` նա պետք է դառնալ հարձակման լիդերը և պատվով դուրս է գալիս այդ իրավիճակից: Հաղթական 1996թ-ին, երբ Յուվեն արժանացավ բոլոր հնարավոր եվրոպական մրցանակներին և Միջմայրցամաքային գավաթին, Դել Պիերոն փայլուն կերպով անցկացրեց բոլոր եզրափակիչ խաղերը: Այաքսի հետ դժվարին խաղում նա իրականացրեց հետխաղյան 11 մետրանոցներից մեկը, իսկ Տոկիոյում նվաճեց Միջմայրցամաքային Գավաթի լավագույն խաղացողի կոչումը` դառնալով միակ գոլի հեղինակը Ռիվեր Փլեյդի հետ խաղում: Այդ մրցաշրջանը ամենափայլունն էր Դել Պիերոյի կարիերայում: Խաղացողները և մարզիչը այսպես են արտահայտվել նրա մասին. <<Նա շատ ուժեղ անհատականություն է, թիմին անձնազոհ կերպով նվիրված: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է` փայլուն որակների տիրապետող: Նրա խաղը այնքան անկանխատեսելի է, որ բոլոր դարպասապահներին անհարմար դրության մեջ է դնում, նույնիսկ լավագույններին>>: Եվ շուտով Դել Պիերոն դառնում է Արիգո Սակկիի սիրելի ֆուտբոլիստը և նա Ալեքսին հրավիրում է հավաքական: Գալիս է և այստեղ գոլ խփելու ժամանակը: Նա օգնում է իր հավաքականին դուրս գալ 1996թ-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: 1996/97թթ. մրցաշրջանում Ալեսանդրոն թիմակիցների հետ հասնում է ՉԼ-ի եզրափակիչ: 2 մրցաշրջան անընդմեջ նրանք հաղթում են Իտալիայի Սուպերգավաթը: Այս մրցաշրջանում էլ նորից Յուվեն հաղթում է Սկուդետոն: 1998թ-ին նա ծնկի վնասվածք է ստանում Ուդինեզեի հետ խաղում (2-2) և ստիպված չի խաղում շատ երկար ժամանակ և առանց նրա թիմը գրավում է 6-րդ տեղը: Այդ վնասվածքը հիմա էլ հաճախ նրան անհանգստություն է պատճառում: Դել Պիերայի մասին շատ դրական է արտահայտվել նաև Հանս Յորգեն Նիլսոնը. <<Գոյություն ունի խաղացողների երեք տեսակ. առաջինները տեսնում են այն պահերը, որոնք տեսնում է նաև հանդիսատեսը և խփելով գոլ` նրանք բավականություն են ստանում արված գործից: Երկրորդները` օգնում են թիմակիցներին տեսնել այն պահերը, որոնք իրենք էլ կտեսնեին, եթե մի քիչ ուշադիր լինեին և գոլից հետո հոգեկան հանգստություն են զգում: Եվ կա մի երրորդ տեսակ, որոնք ստեղծում են պահեր, որոնք չէին կարող լինել: Դել Պիերոն հենց այդպիսին է>>: Դել Պիերոն իրական աստղ դարձավ 1997/98թթ. մրցաշրջանում: Նա արդեն ափոխարինելի առաջնորդ էր , Յուվեի կապիտանը և լավագույն հարձակվողը` նաև Ա Սերիայում:
1998թ-ի ԱԱ նրան համեմատում էին Ռոբերտո Բաջոյի հետ, որպես լավ խաղացող: 2 տարի անց Եվրո-2000-ի ժամանակ նա եզրափակիչ խաղում Ֆրանսիայի դեմ , վերջին րոպեներին բաց թողեց 2 հիանալի հնարավորություն, որը նրանց կդարձներ չեմպիոն: Այստեղ էլ ֆուտբոլասերները սկսեցին նրան համեմատել Բաջոյի հետ` հիշելով 1994- ի ԱԱ, երբ Բաջոն վրիպեց 11 մետրանոցը, սակայն սա այնքան էլ երկար չարծարծվեց: 2002 թ-ի ԱԱ եզրափակիչի ուղեգիրը Իտալիային ապահովեց նորից Դել Պիերոն, որոշիչ գոլ խփելով Հունգարիային: Սակայն այստեղ նրանք շատ առաջ չգնացին:
2004թ-ին Յուվեի մարզիչ է դառնում Ֆաբիո Կապելլոն, որը նախապատվությունը տալիս է Այաքսից եկած Զլատան Իբրահիմովիչին: Սակայն Դել Պիերոյի աստղը չի խամրում և նա այդ մրցաշրջանում դառնում է 14 գոլի հեղինակ և Յուվեն նվաճում է 28-րդ Սկուդետոն:
2006 թ-ի ԱԱ ժամանակ նա նույնպես իրեն լավ դրսևորեց` ցույց տալով տիպիկ խաղ, աչքի ընկնելով Գերմանիայի հավաքականի հետ խաղում , եզրափակիչում 11մետրանոց իրականացրեց և արժանիորեն նվաճեց ԱԱ գավաթը, որը նրա մանկության երազանքն էր:
Հավաքականում նույնպես նա կրում էր 10 համարի մարզաշապիկը, որը սակայն հետո տվեց Տոտտիին և վերցրեց 7 համարը, քանի որ նա առաջին անգամ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ խաղադաշտ է մտել 7 համարի մարզաշապիկով:,Իսկ 10 համարի մարզաշապիկը հիմա կրում է Դանիելե Դե Ռեսսին կամ Կասանոն, քանի որ ոչ Տոտտին, ոչ Դել Պիերոն էլ հավաքականում չեն: Սակայն Դել Պիերոն շատ է ուզում հետ վերադառնալ Սկուադրա Աձձուրա:
2006թ-ի հունվարի 10-ին Իտալիայի գավաթում Ֆիորենտինային խփելով 3 գնդակ նա ոչ միայն դարձավ հեթ-տիրկի հեղինակ, այլև Յուվենթուսի հարյուրամյա պատմության մեջ լավագույն հարձակվողը (185 գոլ) և առաջ անցավ Ջանպիերո Բոնիպերտիից (183):
Իտալական ֆուտբոլային սկանդալից հետո Յուվեն ստիպված էր խաղալ Բ Սերիայում և զրկվել վերջին 2 սկուդետոներից: Սակայն Դել Պիերոն չլքեց իր թիմը և այդ տարի խաղաց Բ Սերիայում:
Հիմա Ալեսանդրո Դել Պիերո անունը կապվում է ոչ միայն ակումբի մի ժամանակահատվածի հետ, այլ ամբողջ ակումբի պատմության հետ: Ծեր Սինյորայի երկրպագուների համար նա դարձել է խորհրդանիշ և անփոխարինելի է նույնիսկ հիմա, երբ նա խաղի սկզբում պահեստայիններ նստարանին է, բոլորը գիտեն որ կգա այդ խաղի ժամանակ այն պահը, երբ թիմի աստղը դուրս կգա և կվճռի խաղի ելքը: 2007 թ-ի հունվարի դրությամբ նա դարձել է 205 գոլի հեղինակ, որոնց մեջ ներ են առնված բոլոր պաշտոնական խաղերում խփված գոլերը:
Նրա մականունն է Պինտուրիկո, որը նրան տվել է Ջաննի Անյելլին, երբ նա Դել Պիերոյին և Բաջոյին համեմատեց Պերուջայի ուսանող Պինտուրիկոյի և ուսուցիչ Կարավաջոյի հետ: Երկրպագուները նրան անվանում են նաև “Il Fenomeno Vero” որը նշանակում է ճիշտ, իսկական ֆենոմեն:
Նա նաև շատ գրավիչ է և ըստ հարցումների ավելի քան 20.000 իտալուհի նրան համարում է մոլորակի ամենահամակրելի տղամարդը: Նա ընկերություն է անում ճանաչված երգիչ Էրոս Ռամազոտիի հետ:
ՏԻՏՂՈՍՆԵՐԸ`
Ա Սերիայի հաղթող` 1995, 1997, 1998, 2002, 2003, 2005, 2006
ՉԼ-ի հաղթող` 1996
Միջմայրցամաքային գավաթակիր`1996
Լավագույն մրցաշրջանը`1997-98- 21 գոլ Ա Սերիայում
ԱԱ Չեմպիոն` 2006
Եվրոպայի փոխչեմպիոն` 2000
Նոր կարծիքներ